Նա մեկնդմիշտ մնաց ՀԱՅ ժողովրդի սրտում․ այս մարդու օգնությամբ Վուդրո Վիլսոնը դարձավ ԱՄՆ նախագահ

Հայերի մեծագույն բարեկամ ու պարզապես լավ մարդ Հենրի Մորգենթաուն ծնվել է Բադենի Մեծ Դքսության` Մանհայմ քաղաքում` 1856 թ. ապրիլի 26-ին. նա ընտանիքի 11 երեխաներից իններորդն էր։ Երբ հոր` Լազարուս Մորգենթաուի բիզնեսն սկսեց անկում ապրել, ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ արդեն իսկ գերմանահրեական մեծ համայնք էր ձևավորվել։

Հենրիի համար դժվար չէր ո՛չ անգլերեն սովորելը, ո՛չ էլ ինտեգրվելը ամերիկյան կյանքին։ Նա հրաժարվում է անգամ գերմաներեն Մորգենթոու հնչող ազգանունից և ընտրում Մորգենթաուն։ Հենրիի գործերը հաջողվեցին անշարժ գույքի շուկայում, նրա վերահսկողությանն էին ենթարկվում մի շարք ձեռնարկություններ, նա դարձավ անգամ աշխարհում առաջին արդիական տպագրամեքենաներ արտադրող «Underwood Typewriter» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, սակայն հետագայում նվիրվեց իրավաբանությանը։

Իսկ 1911 թ. անցավ պետական ծառայության, նախագահական ընտրություններում օգնեց Վուդրո Վիլսոնին, իսկ երբ նրան առաջարկեցին դեսպանի պաշտոնը Օսմանյան կայսրությունում, Հենրին իր համար այնքան էլ պատվաբեր չհամարեց այն, սակայն այդ ժամանակ ընտրությունը մեծ չէր. ԱՄՆ-ն ընդամենը 9 դեսպանություն ուներ։

Հենրին ստիպված ընդունեց առաջարկը, սակայն կանխազգացումը, ինչպես տեսանք, չխաբեց նրան. 3 տարի անց նա հիասթափված թողեց պաշտոնն ու վերադարձավ։ Նա մեծատառով ՄԱՐԴ էր, ով ապրեց 90 տարի։ Հայ ժողովրդի մեծ բարեկամ, մարդասեր, նվիրյալ դիվանագետը վախճանվեց Նյու Յորքում, 1946 թ. նոյեմբերի 25-ին` մեկընդմիշտ մնալով հայ ժողովրդի սրտում…Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։