ՀԱՅ առաջին կին օդաչուն․ նա առավել քան գնահատված մայր ու մանկավարժ էր

Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 26 շենքի պատին փաքցված է «Այստեղ 1960-2001 թթ. ապրել է հայ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանը» հուշատախտակը։ Մի շարք ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ նա աշխատակցել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության կաբինետին, իսկ հետո գրադարանին։

Նինան նախկինում Հայաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության գլխավոր վարչության պետ և Սահմանադրական դատարանի դատավոր աշխատած Վալերի Պողոսյանի մայրն է։ Վերջինիս ջանքերով էլ լույս է տեսել «Օդաչուի հուշերը» գիրքը, որն ամփոփում է Նինել Ղարաջյանի կյանքի պատմությունը։

Նշենք, որ ժողովածուի շապիկին հայոց Տրդատ թագավորի նկարն էր, որ պատվիրել է Ներոն կայսրը և պահվում է Փարիզի Լուվրի թանգարանում։ Նինան Լոռու մարզից է։ Որքան որ հայտնի է ու մեծարվում է որպես օդաչու, առավել քան գնահատված էր որպես մայր, որպես մանկավարժ։

Նրա ամուսինը Վաղարշակ Պողոսյանն էր։ Ամուսնու առեղծվածներով լի ավտովթարից հետո նա ապրեց մինչեւ 2001 թ.։ Օդաչուի կյանքի խոսուն վկաներր գրքում թվարկած տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն են, հետո նաև համացանցային հիշատակումները։ Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆԻ հոդվածից։