«Դուք անպատիժ չեք մնալու, ես հնարավոր ամեն բան կանեմ ձեզ կասեցնելու համար»․ ինչպե՞ս Մորգենթաուն պատասխանեց գերմանացի ու թուրք ղեկավարներին

Հայերի բարեկամ ու պարզապես մեծագույն մարդ Հենրի Մորգենթաուի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա Ցեղասպանության տարիներին ամեն ինչ անում էր ոճիրը կանխելու համար։ Նույնիսկ մի անգամ Հենրի Մորգենթաուն փորձում է միջնորդի դեր կատարել եւ հանդիպում է գերմանական դեսպանի ու թուրք ղեկավարության հետ. այստեղ նույնպես նրան հիասթափություն ու հեգնանք էր սպասվում. «Քեզ համար մեկ չէ՞. դու հրեա ես, սրանք՝ քրիստոնյա»։ Բայց Մորգենթաուն չէր նահանջում. նա դեռ հավատում էր, որ բարոյականությամբ կարող է ազդել բարբարոսների վրա։

«Գիտե՞ք ինչ,- ասում է նա,- ես Միացյալ Նահանգների դեսպանն եմ, իսկ այն 90-95 տոկոսով քրիստոնյա երկիր է։ Այնպես որ՝ հենց հիմա ձեզ հետ խոսելիս ես 90 տոկոսով քրիստոնյա եմ։ Բայց ամենակարեւորն այն է, որ ձեր արածը սխալ է, եւ անպատիժ չեք մնալու։ Ու չպիտի՛ մնաք։ Եվ ես հնարավոր ամեն բան կանեմ ձեզ կասեցնելու համար»։

Թե որքանով նրանք պատժվեցին ու ինչ պատասխան տվեցին պատմության առջև, Մորգենթաուն վկա եղավ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իսկ թուրք պարագլուխների կատարած ոճրագործություններն անհամեմատելի են նրանց պատժի հետ, որ իրականացրին հայ վրիժառուները…Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։