Կոմանդոսի առաջին այցը Ստեփանակերտ․ ինչո՞ւ նա որոշեց «Սասունցի Դավիթ» ջոկատի մեջ մտնել

Արկադի Տեր-Թադևոսյանի՝ առաջին անգամ Ստեփանակերտ մեկնելը ստացվել է ավելի քան պատահական. իրավիճակը այնտեղ ծանր էր ու անհրաժեշտ էր, որ համալսարանի զինվորական դասախոսներից մեկը ուղեկցեր Երևանից բուժօգունություն և բժիշկներ տեղափոխող ուղղաթիռը:

Ամբիոնի մյուս աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ռուսներ էին ու առանձնապես հետաքրքրված չէին Արցախի դրությամբ, հրաժարվում են աջակցել: Այդ գործն իր վրա է վերցնում Կոմանդոսը, ով Ստեփանակերտից վերադառնալուց հետո սեփական աչքերով տեսած սարսափելի տեսարանների ազդեցության տակ  շտապ զեկուցում է իրավիճակի մասին իր վերադասներին ու դիմում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարությանը՝ խնդրելով իրեն ընդգրկել՝ որպես խորհրդական:

Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին:

Կոմանդոսի սիրած խոսքերն էին․ «Արցախի հաղթանակը ժողովուրդն է կերտել»: Անահիտ Չալիկյանի հոդվածից։