Արցախի ՀԵՐՈՍ, ով մասնակցել է 90-ականների պատերազմի բոլոր ռազմական գործողություններին` Արաքսից մինչև Օմար. ո՞վ էր թշնամու սարսափ «Գրադ Ժորա»-ն

Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր Գեորգի Իսահակի Գասպարյան կամ ինչպես մարտի դաշտում նրան կոչում էին ՝ «Գրադ Ժորա»-ն ծնվել է 1942 թվականի հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի` Զարդախաչ գյուղում։ Նա Արցախի փրկության համր մեծ նշանակություն ունեցավ: 

1966 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը։ 1966-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ-ի ԶՈՒ-ում։ Գեորգի Գասպարյանը եղել է ռեակտիվ դիվիզիայի հրամանատար, ուսումնական կենտրոնի շտաբի պետ։ 1991 թվականին զինվորագրվել է Զարդախաչի կամավորական ջոկատին, մասնակցել է Զարդախաչի և Չափարի ինքնապաշտպանական մարտերին։

 Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Կուբաթլուի, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Ջեբրայիլի, Հորադիզի, Զանգելանի, Մինջևանի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։ Մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին` Արաքսից մինչև Օմարի լեռնանցք։ 1999-2000 թվականներին ստանձնել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ հրետանու պետ։ 2000-2002 թվականներին դարձել է ՊԲ հրետանային ծառայության պետ։ 1996 թվականին Գեորգի Գասպարյանը ստացել է ԼՂՀ ՊԲ-ի գեներալ-մայորի կոչում։ Զինադադարի հաստատման գործում մեծ էր խորհրդային բանակում երկար ու պատվաբեր ուղի անցած հրետանավոր Գեորգի Գասպարյանի դերը։