«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Պետրոս Հոկտանյանի «Հրաժեշտից առաջ»-ը ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետրոս Հոկտանյան՝ "Հրաժեշտից առաջ" 
Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը
Ես այդպեսել չխմեցի քո եփած սուրճը,
Որովհետև չառաջարկեցիր...
Առավոտները չբացվեցին քեզնով, 
Քանի որ լույսը վարագույրով քողարկելը սովորություններիցդ մեկն էր,
Բայց ես սիրեցի գիշերներն այդ քառասունութ ժամյա։
Դու չցանկացար կարդալ այն գրքերը որոնք ես էի կարդում,
Ես հասցրեցի անգամ մտքերդ կարդալ....
Քեզ չհետաքրքրեց, թե ինչ երաժշտություն եմ լսում
Լսել առհասարակ չէիր սիրում
Չէղավ մի օր որ փողոցն անցնես ինձ հետ հավասար,
Քանի որ քայլերդ տեսնել էիր ուզում միայն ինքդ։
Գլխի չընկար թե ինչու կինոթատրոնից կինոթատրոն
Եվ ինչու հենց վերջին շարք...
Ավելի ուշ պարզվեց, որ դու էս քաղաքինը չես
Քաղաքն էլ քոնը չէ,
Որ էլ չես կամենում անաեզր մայթերին թափառել, շնչել փոշու հոտը,
Իսկ ես մնացի քաղաքում, որ կարկատեմ բզկտված հիշողություններս
Հետո ինչ որ մեկն ինձ համար սուրճ եփեց,
Վարագույրն էլ այն կողմ տարավ,
Որ կրկին բացվեն առավոտներս....