«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Դանիել Վարուժանի «Նավասարդյան»-ը սիրված դերասան Սամվել Թոփալյանի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Դանիել Վարուժան՝ «Նավասարդյան» 
Կարդում է սիրված դերասան Սամվել Թոփալյանը
Հանճա՛րդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
Արեւափառ՛
Ա՛լ վերածնէ փլատակներէն, և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։

Յանու՜ն Ուժին, յանու՜ն Ցեղին, մտիր մեհեանն
Աստուածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնէ բագին համասըփռէ՜
Հուր ու արիւն։
Եվ բարցրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակնըդ նուռ,
Յետոյ զոհուող քերթողներուն սըրտին վրայ
Լեցու՜ր, լեցու՜ր։

Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարէն կոյս,
Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալոյս։