Մեր հայրենակիցը 15 տարեկանում արդեն սովորում էր Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում․ նա դարձավ բոլորիս պարծանքը

Ձեզ ենք ներկայացնում հայ ջութակահար Արա Մալիքյանի կյանքի մանրամասները։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց։ Հետո սովորել է Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում՝ այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը և Ալբանա Բերգի քառյակի անդամները։

Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթներում։ Մրցանակներ է ստացել Նիկոլո Պագանինիի, Զինո Ֆրանչեսկատիի, Ռոդոլֆո Լիպեզեր, ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական ​​մրցույթներում։ 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական ​​կատարման համար։

Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Ստամբուլի, Բեռլինի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Բարսելոնայի և այլ համերգասրահներում։ Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։