Նկարիչների միության հիմնադիրն ու Հայաստանում պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբնավորողը

Ամբողջ Եվրոպան ոտքի տակ տալուց հետո, հայ անվանի ճարտարապետ Արա Սարգսյանը ի վերջո վերադառնում է Հայաստան։ Վիեննայում 1924 թ-ին ընդունում է սովետական քաղաքացիություն և 1925 թ-ի ապրիլի 26-ին ուղղություն բռնում դեպի Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 

1925-ից 1930 թվականերին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այնտեղ: 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, ով գլխավորում է մինչև 1937 թվականը։

1945թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, որի տնօրենն է եղել մինչև 1959թ.:  1920-30թթ ստեղծել է «Վահան Թոթովենց», «Մանուկ Աբեղյան», «Հրաչյա Աճառյան», «Մարիամ Ասլամազյան», «Միքայել Նալբանդյան», «Թորոս Թորամանյան», «Ալեքսանդր Շիրվանզադե», «Սուրեն Սպանդարյան», «Նաիրի Զարյան», «Ալեքսեյ Ջիվելեգով» դիմաքանդակները: 1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը: