ՀԱՅ բանաստեղծուհի, ում կյանքն ընդհատվեց ընդամենը 41 տարեկանում Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ. ճանաչեցի՞ք ՆՐԱՆ

Բանաստեղծ Տանյա Հովհաննիսյանը ծնվել է 1947 թվականին Հայաստանի Այգաբաց գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում):

1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։

Ուսուցչություն է արել Հրազդան քաղաքում, աշխատել Գյումրու մանկական պատկերասրահում, «Բանվոր» (հետագայում՝ «Կումայրի») թերթի խմբագրությունում։

Լույս են տեսել նրա «Հրաբուխի ծաղիկ» (1986թ.) և «Բաց հրապարակ» (1990թ.) ժողովածուները։ Նրա ստեղծագործությունները շնչում են մեղմ քնարականությամբ, հայրենի հողի հանդեպ տածած ջերմ սիրով։

1990թ. արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի (հետմահու)։

Զոհվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ 1988 թվականին։