ՀԱՅ գեղանկարիչ, ով ծնվելով Թուրքիայում չմոռացավ իր հայկական ԱՐՄԱՏՆԵՐԻ մասին

Գեղանկարիչ և գրաֆիկ Արա Բեքարյանը ծնվել է Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում: 1932թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը`  Վ.Գայֆեջյանի և  Ս.Առաքելյանի արվեստանոցները, 1939թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1939-45թթ մասնակցել է Խորհդրա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։

1945-86թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1964թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է «Օրորոցի մոտ», «Ծաղկավաճառուհիներ», «Աշտարակ», «Օշական», «Հանգիստ» գործերը, Վահան Տերյանի դիմանկարը, «Քաջ Նազար», «Երկիր Նաիրի» գրքերի, Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումները: Ցուցադրվել է 1930թ-ից:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947թ., 1964թ.), Մոսկվայում (1964թ.): 1945թ. արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1965թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում: