Գիտեի՞ք, որ հենց այս ՀԱՅՆ է նախագծել Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ կարևոր շինություններ. ահա, թե ՈՎ է ՆԱ

Ճարտարապետ Գուրգեն Մնացականյանը ծնվել է 1936 թվականին Թբիլիսիում:

1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում:

1993թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

Նախագծել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության, քիմիական ֆիզիկայի և մեխանիկայի ինստիտուտները, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մշակութային կենտրոնը, Թումանյան թողոցում գտնվող Փորձարարական թատրոնը, գործարաններ, հանգստյան տներ և այլ շինություններ Հայաստանի քաղաքներում, մարզերում:

1962-67թթ դարձել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր:

1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում 2014 թվականին: