ՀԱՅԱՍՏԱՆԻ վաստակավոր արտիստ, ով ծնվել է Բաքվում, բայց սովորել ՀԱՅԿԱԿԱՆ թատրոնի ստուդիայում. հիշեցի՞ք ՆՐԱՆ հայկական ամենահայտնի «Խաթաբալա» ֆիլմից

Դերասանուհի Նվարդ Աբալյանը ծնվել է 1920 թվականին Բաքվում:

1937թ. սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում: 1937-47թթ խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում` Դիլիջանի, Արթիկի, Կիրովականի (այժմ` Վանաձոր):

«Խաթաբալա» ֆիլմից (1971թ.)

1947-60թթ եղել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական, 1960թ-ից` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի:

«Օդապարուկի օրը» ֆիլմից (1986թ.)

Խաղացած ներկայացումներից են` Վոյնիչի «Բոռը» (Ջեմա), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Օլիվիա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան) և այլն:

«Խաթաբալա» ֆիլմից (1971թ.)

1970թ-ից նկարահանվել է նաև հայկական ֆիլմերում` «Մորգանի խնամին» (1970թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հող և ոսկի» (1984թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Օդապարուկի օրը» (1986թ.), «Եվ կրկնվելու է ամեն ինչ» (1989թ.):

1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում 1994 թվականին: