«Արմենիկում» դեղամիջոցի ստեղծողներից մեկը․ ՀԱՅ, ով 17 գրքերի հեղինակ է

Հայ դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյան մասին է մեր այս հոդվածը։ Նա եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար (1975-1989)։ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականին Աշտարակ քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։

1959 թվականից աշխատել է նույն ինստիտուտի դեղաբանության ամբիոնում։ 1968 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1971 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, իսկ հետո՝ ռեկտորը։

1976 թվականին հիմնադրել է ԵԲԻ դեղաբանության ամբիոնի արյան շրջանառության դեղաբանության ամբիոնը ու 1988-1994 թվականներին դարձել դեղաբանության ամբիոնի վարիչ։ 1992 թվականից եղել էՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր-տնօրեն, 1994 թվականից՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։

Էմիլ Գաբրիելյանի ավանդը մեծ է հայտնի «Արմենիկում» դեղամիջոցի ստեղծման գործում։ Նա հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, 17 գրքերի, ունի 10 հեղինակային վկայագիր։