Այս երաժշտագետ ՀԱՅՈՒՀԻՆ շրջել է ողջ Հայաստանով հայկական ժողովրդական երգերն բացահայտելու համար.

Երաժշտագետ ՄԱՐԳԱՐԻՏ ԲՐՈՒՏՅԱՆ ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1946թ. ավարտել է Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1951թ.` Հայաստանի ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժնի ասպիրանտուրան` Քրիստափոր Քուշնարյանի ղեկավարությամբ: 1938-50թթ դասավանդել է Երևանի  Ռ.Մելիքյանի  անվան երաժշտական ուսումնարանում, 1946թ-ից` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր):

1972թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության ֆոլկլորական հանձնաժողովի նախագահը: 1988թ. հիմնադրել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը:

Շրջել է Հայաստանի մի շարք բնակավայրերում և հավաքագրել բազմաթիվ հայկական ժողովրդական երգեր, պարեղանակներ: Հեղինակել է «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն», «Թաթուլ Ալթունյան», «Ստեփան Դեմուրյան» և այլ դասագրքեր: Մահացել է Երևանում: