«Զեյթունցիների քայլերգի» հեղինակը․ մարդ, ով ապրում էր իր ժողովրդի հոգս ու ցավով

Անուրանալի է Վրթանես Փափազյանի ներդրումը հայ դրամատուրգիայում. նա գրել է 9 դրամա, որոնցում պատմական և արդիական հիմքի վրա առաջ է քաշում ազգային-ազատագրական եւ հեղափոխական խնդիրներ՝ «Արշալույս», «Հոսանք», «Ժայռը», «Այծեմնիկ»:

Առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը՝ «Պատմություն հայոց գրականության՝ սկզբից մինչեւ մեր օրերը»: Զբաղվել է թարգմանությամբ՝ Շառլ Մերե, Լեւ Տոլստոյ, Նիցշե, Էրկման Շատրիան, այլ հեղինակներ:

Գրել է ընդհանուր քաղաքակրթության, տրամաբանությանը, լեզվաբանությանը, երաժշտությանը նվիրված աշխատություններ, բեմադրել իր դրամաներից մի քանիսը, գրել դրանց երաժշտությունը, հեղինակել հանրահայտ «Զեյթունցիների քայլերգի» տեքստը… Բազմատաղանդ մի անհատականություն՝ ապրած իր ժողովրդի հոգս ու ցավերով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ հոդվածից։