«ՆԱ լսում էր Անդրանիկի մասին երգերը, և ամեն տարի պարտադիր ծաղիկներ էր դնում ՆՐԱ շիրմին». Ֆրանսիայի ՄԵԾԱՆՈՒՆ ԼԵԳԵՆԴԸ, ում երակներով ՀԱՅԻ արյուն է հոսում

Շատերի համար բացահայտում է, որ ֆրանսիացի հանրահայտ դերասան, կատակերգակ Լուի դը Ֆյունեսը հայկական արմատներ ունի։ Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, դոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր։

Լուի դը Ֆյունես դը Գալարսան ծնվել է 1914 թ.-ի հուլիսի 31-ին Կուրբեվուայում, Ֆրանսիա։ Նրա ծնողները արմատներով Սեվիլիայից են։ Նրա հայրը՝ Կարլոս Լուի դը Ֆյունես դը Գալարսան փաստաբան էր Իսպանիայում, բայց այնուհետև, երբ տեղափոխվեց Ֆրանսիա, դարձավ ալմաստ մշակող։ Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։ Նրա մայրն ուներ իսպանական և պորտուգալական ծագում։ Նրա ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1904 թ.-ին, երբ վերջիններիս ծնողները դեմ էին այդ միությանը։ Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:

Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ: Դերասանի ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման:

Ֆյունեսը հաճույքով էր լսում զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Նշվում է նաեւ, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:

Նրա մյուս դերասանական գործերը, որոնցից են «Մեծ զբոսանք» և «Բերանբացը», գրկաբաց ընդունվեց աշխարհի ավելի քան տաս միլիոն հանդիսատեսների կողմից։ Նույն կերպ հանդիսատեսները շատ հավանեցին ժանդարմների մասին պատմող ֆիլմաշարքը։

1970-ականներին Լուի դը Ֆյունեսը մնում էր որպես Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը։ 1973 թ.-ի մարտի 15-ին պարգևատրվեց Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

1975 թ.-ին Լուիդ դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆակտ տարավ։ Բժիշկների պնդունմով դերասանը հեռացավ կինոյից և տեղափոխվեց իր Նանտից ոչ հեռու գտնվող XVII դարի առանձնատունը։ Այնտեղ դերասանը տարվել էր վարդեր աճեցնելով։ «Մեյան» ֆիրմայի կողմից աճեցված վարդի տեսակներից մեկը կոչվում է Լուի դը Ֆյունես, ի պատիվ մեծ դերասանի։ Նա մահացավ 1983 թ.-ի հունվարի 27-ին սրտի կաթվածից։