Գիտե՞ք՝ ինչ է ասել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին. եկեք պարզենք

Ահա թե ինչ է ասել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին:

«Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժովովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել…»։

Իսկ Հրանտ Մաթևոսյանն ասել է՝

«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե ՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու.. Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել – իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում…»