ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտնականը ՀԱՅ է․ նա կարողացավ լուծել Նյուտոնի չլուծվող խնդիրները

Հայ անվանի մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ստալինյան մրցանակի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի դափնեկիր Սերգեյ Մերգելյանը ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է։ Այդ աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում։

Նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ է (24 տարեկան)։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում՝՝ դա Նյուտոնի անլուծելի համարվող խնդիրներն էին։

Նրա ապացուցած թեորեմը՝ ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։ ԵՊՀ դասախոս Արտաշես Շահինյանը Մերգելյանի մասին գրել է.

«Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին։ Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց»։