Ինչպե՞ս ՀԱՅ գյուղացին փրկեց մի ամբողջ զորքի կյանք ու հասավ Պասկևիչի շտաբ

1828թ. գեներալ Պասկևիչի զորքերը հայ ժողովրդի համար ճակատագրական մարտ էին մղում Արարատյան դաշտավայրում: Ամենայն Հայոց կաթողիկոս, մեծ եկեղեցական գործիչ Ներսես Աշտարակեցին, ով նաև մեծ քաղաքական գործիչ էր, ամեն կերպ աջակցում էր Արեւելահայաստանի` Ռուսաստանին միանալուն:

Ինչպես հայտնի է, ռուսների եւ պարսիկների միջեւ ամենաարյունոտ ու վճռորոշ մարտը տեղի է ունեցել հնագույն եւ հանրահայտ Օշական գյուղից ոչ հեռու, որտեղ դեռ 5-րդ դարում թաղվել էր Մեսրոպ Մաշտոցը: Եվ այսպես, կաթողիկոսը երիտասարդ, ֆիզիկապես ուժեղ և խելացի մի գյուղացու` Ասլանյան ազգանունով, ընտրում է, որպեսզի վերջինս, շրջանցելով պարսից զորքը, հասնի ռուսական զորքերի` Քանաքեռում գտնվող շտաբ և Պասկեւիչին հայտնի հայոց աշխարհազորի ճակատամարտին մասնակցելու ժամի մասին:

Բանբերի ճանապարհն ընկած էր Էջմիածնից մինչեւ Քանաքեռի բարձունքները, ու այդ ուղին այդքան էլ հեշտ չէր: Բանբերին չի հաջողվում ողջ ճանապարհն աննկատ անցնել, պարսից լրտեսները երկար տանջում են պատանուն` գաղտնիքներն իմանալու համար, թե ո՞ւմ կողմից, ո՞ւր և ի՞նչ նպատակով են նրան ուղարկել:

Արդյունքի չհասնելով` պարսիկները կտրում են երիտասարդի լեզուն եւ արնաքամ նետելով փոսը` գոհ հեռանում: Շուտով երիտասարդն ուշքի է գալիս ու հաղթահարելով ցավը, հոգնածությունն ու թուլությունը` հասնում է շտաբ և գեներալին հաղորդում կաթողիկոսի առաջադրանքը: Ցուցաբերած հերոսության համար երիտասարդը պարգեւատրվում է ազնվականի տիտղոսով: ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻ հոդվածից։