Այս աշխարհահռչակ հայ ջութակահարը առաջին անգամ համերգ է տվել 12 տարեկանում․ ճանաչե՛ք մերոնց

Այս հոդվածում խոսելու ենք աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի մասին։ Նա լիբանանահայ երաժիշտ ջութակահար է, ով այժմ բնակվում է Մադրիդում։

Արա Մալիքյանը ծնվել է 1968 թվականին հայկական ընտանիքում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։

Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարությունից կրթաթոշակ է ստացել, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։