ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ, ով ծնվեց և մահացավ Մոսկվայում, բայց թաղվեց ՀԱՅԿԱԿԱՆ գերեզմանատանը. տաղանդավոր ՀԱՅԻ ո՞ր ֆիլմերն եք դիտել

Դերասան Կարպիս Մուկասյանը ծնվել է 1925 թվականին Մոսկվայում:

Ավարտել է Շչեպկինի անվան թատերական ուսումնարանը: 1952թ-ից եղել է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի դերասան:

«Բարև, մեր հայրիկներ» ֆիլմից (1969թ.)

Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Համլետ» (Կլավդիոս), Յ.Էդլիսի «Աշխարհն առանց ինձ» (Մենշիկով), Ա.Չեխովի «Չայկա» (Շամրաև), Ն.Լեսկովի «Լեդի Մակբեթ` Մցենսկու կոմսուհին» (Փաստաբան) և այլն:

«Տաղանդներ և երկրպագուներ» ֆիլմից (1971թ.)

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Ինքնաթիռները վայրէջք չկատարեցին» (1963թ.), «Ողջույն, մեր հայրեր» (1969թ.), «Տաղանդներ և երկրպագուներ» (1971թ.), «Խիղճ» (1974թ.), «Դա մենք չենք անցել» (1975թ.), «Անցում ամառային ժամանակի» (1986թ.), «Հետաքննությունը վարում են խելացիները» (1985թ.) և այլն:

Մահացել է Մոսկվայում 1991 թվականին, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը: