Տաղանդավոր ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ Արարատ Խանզադյանը մասնակցել է 1970-ականներից Հայաստանի բոլոր ցուցահանդեսներին. կռահեցի՞ք, թե որ մեծանուն հայի ՈՐԴԻՆ է ՆԱ

Գեղանկարիչ Արարատ Խանզադյանը ծնվել է 1946 թվականին ՀՀ Գորիս քաղաքում: Եղել է արձակագիր Սերո Խանզադյանի որդին:

Նույն թվականին տեղափոխվել է Երևան: 1962թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան (ներկայումս` Ն.Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը, 1967թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը:

1971թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնում:

1976թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1978թ-ից` նկարիչների միության վարչության անդամ և միության գեղանկարչական սեկցիայի նախագահը:

Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական ցուցահանդեսների, ինչպես նաև 1970-ականներից Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսներին:

Մահացել է Երևանում 2016 թվականին: