«Մար­դիկ կան, որոնց Աստ­ված ստեղ­ծում է իր ձեռ­քե­րով, խնամ­քով ու սի­րով և օժ­տում հա­տուկ տա­ղան­դով». ՀԱՅ ԼԵԳԵՆԴԱՐ կոմպոզիտոր, ում առաջ խոնարհվել է ողջ աշխարհը

«Մար­դիկ կան, որոնց Աստ­ված ստեղ­ծում է սե­փա­կան ձեռ­քե­րով, խնամ­քով ու սի­րով: Ստեղ­ծում է կա­ղա­պա­րից դուրս, որ­պես ընտ­րյալ: Սո­վո­րա­բար օժ­տում է հա­տուկ տա­ղան­դով, հա­զար ու մի առա­քի­նու­թյուն­նե­րով ու շռայլ, շռայլ հո­գով… Էդ­վարդ Միր­զո­յանն այդ ծնունդ­նե­րից է»: — Սոս Սարգ­սյան

Կոմ­պո­զի­տոր, ման­կա­վարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Էդ­վարդ Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին բնո­րոշ են նոր ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը, կեր­պար­նե­րի հո­գե­բա­նա­կան խո­րու­թյու­նը, դրա­մա­տի­կա­կա­նի ու քնա­րա­կա­նի օր­գա­նա­կան հա­մադ­րու­մը:

Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում առանձ­նա­նում են Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Եղի­շե Չա­րեն­ցի խոս­քե­րով գրած ռո­մանս­նե­րը: Կոմ­պո­զի­տո­րի Լա­րա­յին կվար­տե­տը հայ կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան ու­շա­գրավ եր­կե­րից է: Հայ­րե­նա­սի­րա­կան շնչով են տո­գոր­ված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կան­տատ­ներ: Հայ­կա­կան սիմ­ֆո­նիկ երաժշ­տու­թյան նվա­ճում­նե­րից են Թավ­ջու­թա­կի և դաշնամուրի սո­նա­տը, Սիմ­ֆո­նի­ան՝ լա­րա­յին նվա­գա­խմբի և լի­տավր­նե­րի հա­մար: Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պո­եմ՝ դաշ­նա­մու­րի, Պո­եմ-էպի­տա­ֆիա՝ կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար, և այլ գոր­ծեր:

Միր­զո­յա­նը գրել է նաև կինո­երաժշտու­թյուն (գե­ղար­վես­տա­կան` «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վա­վե­րագ­րա­կան` «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ., բո­լո­րը՝ Հայ­ֆիլմ): Միրզոյանի աշա­կերտ­նե­րից են կոմ­պո­զի­տոր­ներ Ջի­վան Տեր-Թա­դև­ո­սյա­նը, Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը, Ավետ Տեր­տե­րյա­նը, Խա­չա­տուր Ավե­տի­սյա­նը, Ռո­բերտ Ամիր­խա­նյա­նը և ու­րիշ­ներ:

1956-91 թթ-ին եղել է Հա­յաս­տա­նի կոմ­պո­զի­տոր­նե­րի մի­ու­թյան վար­չու­թյան (1994 թ-ից՝ պատ­վա­վոր), 1977 թ-ից՝ Հա­յաս­տա­նի խա­ղա­ղու­թյան հիմ­նադ­րա­մի (2009 թ-ից՝ պատ­վա­վոր) նա­խա­գահ:

Միր­զո­յա­նը պար­գև­ատր­վել է «Կի­րիլ և Մե­ֆո­դի» (1971 թ., Բուլ­ղա­րիա), Հայ եկե­ղե­ցու Սուրբ Սա­հակ-Սուրբ Մես­րոպի, ՀՀ Սուրբ Մես­րոպ Մաշ­տոցի (եր­կուսն էլ՝ 2001 թ.), «Պետ­րոս Մեծ» (2005 թ., Գեր­մա­նիա) շքան­շան­նե­րով, ՀՀ Մով­սես Խո­րե­նա­ցու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոս­կե (2006 թ.), Լե­ո­նար­դո դա Վին­չիի ան­վան մի­ջազ­գա­յին (2006 թ.), «Եկա­տե­րի­նա II» (2006 թ., ՌԴ) մե­դալ­նե­րով, ար­ժա­նա­ցել ՀԽՍՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան Արամ Խա­չա­տրյա­նի ան­վան մրցա­նա­կի (1988 թ.):