Նա ցույց տվեց աշխարհին, թե ով է ՀԱՅԸ․ մարդ, ում շնորհիվ Ինդիրա Գանդին Հայաստան եկավ

Սերգեյ Մերգելյանը նախկին Խորհրդային Միության երիտասարդ գիտնականի սիմվոլ էր։ Մերգելյանը թե՛ ԽՍՀՄ-ում և թե՛ արտասահմանում բազմաթիվ հայտնի մարդկանց ընկերն էր, որոնքց թվում է նաև Ինդիրա Գանդին։ 1976 թվականին Մոսկվա պաշտոնական այցից հետո Գանդին այցելեց Հայաստան, այդ թվում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ կամ ինչպես հիմա են ասում Մերգելյան ինստիտուտ։

Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Շքանշանը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։

Մեծանուն հայը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Մերգելյանի ցանկությամբ նրա աճյունասափորը տեղփոխվել է Մոսկվա և հողին հանձնվել Նովոդեվիչյե գերեզմանատանը, մոր և կնոջ կողքին