Գիտեի՞ք, որ ՀԱՅԵՐՍ շատ ավելի շուտ ենք ունեցել և օգտագործել ՆԱՎԹ, քան մյուսները. ահա, թե ինչ հետաքրքիր հիշատակում կա այդ մասին, որը ցավոք մոռացության է մատնվել

Նավթի մասին մի արձանագրություն կա, որը, չգիտես ինչու, մոռացության է մատնվել, բայց շատ հետաքրքիր հիշատակում է։

Անանիա Շիրակացին (VIIդ.) իր հայտնի «Աշխարհացուց»-ում («Աշխարհի աշխարհագրական ատլաս») ցույց է տալիս Մեծ Հայքի օգտակար հանածոներն ու բնական հարստությունները՝ երկաթ, ածուխ, ՆԱՎԹ, սալակ, ջիհք, քոքս, ծխագույն քվարց, աղ, տաք հանքային աղբյուրներ։

Early Manuscript Maps Of Anania Shirakatsi - Art-A-Tsolum

Շիրակացուն նվիրված աշխատության հեղինակները նշում են.

«Այդ բոլոր օգտակար հանածոները, բացառությամբ սալակը և ջիհքը, լայնորեն հայտնի են, և նրանցից շատերը բավական տարածված են Հայկական լեռնաշխարհում։ Սալակն ու ջիհքը դեռ մեզ հայտնի չեն։ Սակայն կարելի է ենթադրել, որ դրանք ինչ-որ նավթամթերք են, քանի որ այդ երկու նյութերն էլ «Աշխարհացույցում» հիշատակվում են նավթի հետ միասին»։