«Գյուլնազ տատի հեքիաթները», հենց այս ՀԱՅՈՒՀՈՒ շնորհիվ այս արտահայտությունը այդքան տարածվեց և հայտնի դարձավ մեզանում. կռահեցի՞ք, թե որ սիրված դերասանուհին է նկարում

Հայ դերասանուհի, ասմունքող Հայկուհի Գարագաշը (Աննա Պատոչյանը) ծնվել է 1900 թվականին Թիֆլիսում:

1917թ. սովորել է Թիֆլիսի Օվի Սևումյանի ղեկավարած թատերական ստուդիայում, ապա աշխատել է տեղի Զուբալովի անվան ժողովրդական թատրոնում: 1930թ-ից հանդես է եկել որպես ասմունքող:

1944-57թթ բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հայկական հեռուստատեսությամբ վարել է «Գյուլնազ տատի հեքիաթները» հաղորդաշարը:

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ում է ժպտում կյանքը» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Մայրամուտից առաջ» (1961թ.), «Քաոս» (1973թ.) և այլն:

1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում 1973 թվականին: