«Ընդամենը 19 տարեկան էր, բայց տանկիստ Էդմոնը նենց էր կռվում, ոնց որ առաջին անգամ չէր պատերազմի դաշտում». ՀԵՐՈՍ Էդմոնին գտան միայն 6 ամիս անց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին. Էդմոն Արտակի Մնացականյան:

Մեր հերոս Էդմոնը տանկիստ էր, մեխանիկ: Ծնվել է 2001 թվականին Աբովյան քաղաքում: Զբաղվում էր սպորտով, արդեն շատ հաջողությունների էր հասել: Ընդունվում է բուհ և արդեն ժամանակն էր պարքտը տալ հայրենիքին: Էդմոնը զորակոչվում է բանակ 2019 թվականին: Ծառայում էր Սանասարում: Նա նվիրված ու պատասխանատու զինվորի վառ օրինակ էր: Բայց սկսվում է չարաբաստիկ 44-օրյան, որը պիտի խլեր մեր ամենաթանկերին:

Հերոս Էդմոնը հենց առաջին ժամերից ոտքի է կանգնում ու կենաց-մահու կռիվ մղում ոսոխի դեմ: Էդմոնը անգամ սեփական կյանքը չխնայեց հանուն հայրենիքի և անձնուրաց պայքարից հետո նա ընկավ հոկտեմբերի 2-ին Ջրականի համար մղվող թեժ մարտերում:

Նա ավելի քան 6 ամիս համարվում էր անհետ կորած և միայն ապրիլի 5-ին ընտաիքին լուր է հասնում, որ Էդմոնի մարմինտ գտել են…

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: