«Օմարի արծիվներից էր, պաշտպանում էր ամենակարևոր կետերից մեկը ու վերջին ժամերին իր հետ թշնամու 60 զինվոր տարավ». ՀԵՐՈՍ Տիգրանը կռվել է մինչև վերջին փամփուշտ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին. Տիգրան Շահենի Զաքարյան:

Մեր հերոս Տիգրանը ծնվել է 2000 թվականին, մայրաքաղաք Երևանում: 2019 թվականին Տիգրանը զորակոչվում է բանակ, ծառայում էր Քարվաճառի զորամասում: Ու սեպտեմբեր 27…

Տիգրանը հենց առաջից ժամերից եղել է առաջնագծում ու փայլում էր իր խիզախությամբ ու քաջությամբ: Օմարի արծիվներից մեկն էր ու պաշտպանում էր այդ բարձունքի կարևորագույն կետերից մեկը` «Նիշը» ու հենց այստեղ էլ նա մինչև վերջին փամփուշը անձնազոհ պայքար է մղել:

Նրանք 7 զինակիցների հետ ոչնչացրել էն թշնամու 60 հոգանոց ջոկատն ու անմահացել են սեպտեբերի 28-ին` հանուն հայոց հողի:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: