«Առաջին օրվանից մինչև վերջին օրը, իրեն չխնայելով, կռվեց ու թվում էր` վերջ, բայց ստոր թշնամին ՆՐԱՆ էլ խոցեց». ՀԵՐՈՍ Տիգրանը զոհվեց հրադադարից օրեր անց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին. Տիգրան Մանվելի Մնոյան:

Մեր հերոս Տիգրանը ծնվել է 1997 թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Իր ժամկետային զինծառայությունն անցկացնելուց հետո Տիգրանը որոշում է ամբողջովին նվիրվել հայրենիքին ու անցնում է պայմանագրային զինծառայության: Զուգահեռ սովորում էր նաև բուհում:

Նա նվիրված ու պատասխահնատու զինվոր էր: Ու սեպտեմբեր 27, չարաաստիկ օր, որը արձանագրում է 44-օրյա անվերջանալի դժոխքի սկիզբը: Չնայած հրադադարին, մարտերը, փաստորեն, դեռ շարունակվում էին, թշնամին դեռ շարունակում էր կրակել: Առաջին օրվանից մինչև վերջին վայրկյանը թեժ կռիվ տվեց Տրիգրանն ու թվում էր, որ ամեն բան ավարտվել է, բայց Նա զոհվում է հրադադարից օրեր անց` նոյեմբերի 12-ին Զամալու գյուղում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: