«Իր փայլուն ունակությունների շնորհիվ կարողացել էր հայտնաբերել թշնամու մի ողջ մարտկոցային ու տանկային շարասյուն». ցավոք, ՀԵՐՈՍ Տիգրանին հարվածեց ԱԹՍ-ն

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին. Տիգրան Նորայրի Հարությունյան:

Մեր Հերոս Տիգրանը ծնվել է 2000 թվականին: Ապրում էր Փարաքար գյուղում: Չափահաս դառնալուց հետո արդեն գիտակցում ես պարքդ ու Տիգրան արդեն պատրաստ էլ իր պարտքը տալ հայրենիքին: Հերոսը զորակոչվում է բանակ 2019 թվականին: Ծառայում էր Դիլիջանի հրետանայաին զորամասում` որպես հետախույզ-հեռաչափող: Ու սեպտեմբեր 27….

Տիգրանը հենց առաջին ժամերից ոտքի կանգնեց հայոց հողի համար ու քաջի կռիվ էր տալիս: Իր փայլուն մասնագիտական ունակությունների շնորհիվ կարողացել է հայտնաբերել թշնամու մի ողջ մարտկոցային ու տանկային շարասյուն: Սակայն պատերազմը Տիգրանին էլ չխնայեց:

Հերթական անգամ թշնամական ԱԹՍ-ները ուժգին հարձակման են անցնում ու Տիգրանը զոհվում է իր դիրքում անօդաչուի հարվածից զինակիցների հետ միասին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: