Հռչակավոր ՀԱՅ նկարիչ, ում «Կոմիտաս» եռանկարը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի. ՆՐԱ աշխատանքներով հիացել են Մոսկվայում, Բաքվում, Վարշավայում, Բելգրադում

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983), Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2010) Հենրիկ Արամի Մամյանը ծնվել է 1934 թվականին: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից, 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։ Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների։ 1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ)։

Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[4]), Վարշավայում (1984), Բելգրադում (1991)։

Գրքի նկարազարդումը կյանք է։ Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես, համառորեն աշխատես։

Վախճանվել է 2014 թ. հուլիսի 17-ին։