«Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր` տեսնենք թոփա՞լ ես, ծու՞ռ ես». միայն իմանաք, թե ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ինչպես էին գնում աղջիկ ուզելու

Հայերի մշակութային կյանքի մեջ միշտ ռանձնահատուկ տեղ են զբաղեցրել ավանդույթները: Այո՛, Հայերս իսկապես ավանդապաշտ ենք, կամ պարզաես սիրում ենք հետևել դեռ հնուց եկած կարգերին ու օրենքներին, մեր երեխաներին էլ սովորեցնում ենք չշեղվել դրանցից: Ահա այս հոդվածում էլ գյումրեցիների մի հետաքրքիր ավանդույթի մասին ենք ուզում պատմել: Ինչպե՞ս գնանք աղջիկ ուզելու…

Շատ հետաքրքիր ադաթներ ուներ գյումրեցին: Երբ գնում էին աղջիկ տեսնելու, գնում էին ամբողջ հարազատներով: Եւ հարազատներից ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում, թե արդյո՞ք ամեն ինչ տեղն է: Մեկը ջուր էր ուզում եւ ասում. «Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարկե վեդրոյի գլխին, ջուրմ բեր»:

Ու նայում, թե աղջիկը ինչղ բդի ջուր բերե, խելքը տեղն է, թե կռուշկեն բդի վեդրոյին զարկե: Կամ դիտավորյալ բանմ կուզեն, որ աղջիկը գնա գա, տեսնեն՝ ոտքերը ծուռ է, քոռ է, թոփալ է, թե ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե տղայի դուրը գալիս էր, հատուկ ձեւ գոյություն ուներ, հանում էր շախմատաձեւ թաշկինակը ու քիթը սրբում: Դա հավանության նշան էր:

Հետո տղային ու աղջկան թողնում էին առանձին սենյակում՝ ծանոթանալու միմյանց հետ: Հարսանիքից մի քանի օր հետո աղջկա հարազատները հարսի օժիտը տանում էին տղայի տուն: Աղջկա ունեւոր լինելը պարզվում էր նրանից, թե քանի ձեռք բրդից անկողին է տարել, քանի հատ բարձ, քանի դյուժին սրբիչ, քանի դյուժին ներքնաշոր…

Նյութը Ալեքպոլյան պատմություններ ֆեյսբուքյան էջից: