«Անհայտ զինվորին» սիմֆոնիայի հեղինակը․ պատվավոր հայ, ով մինչև վերջ մնաց իր հայրենիքի հավատարիմ զավակը

Մեր երգահան-կոմպոզիտորների շարքում իր ուրույն տեղն ունի Լևոն Չաուշյանը։ Նա 1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Չաուշյանը 2003-ից պրոֆեսորի կոչմանն է արժանացել։

Լևոնը գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որի համար հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին է արժանացել 1985-ին, իսկ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտների համար` «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Չաուշյանը 2021-ին Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել։ Նա Թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է։