Այս ՀԱՅԸ համարվում է աշխարհի «Համար 1 արտ ԴԻԼԵՐԸ». նրան անվանում են արվեստի մաֆիայի կնքահայր

Լոուրենս Ջիլբերթ «Լարի» Գագոսյանը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ է։ Նրան պատկանող Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։ Լ. Գագոսյանը համարվում է աշխարհի «N 1 արտ դիլերը»։

Ծնվել է հայկական ընտանիքում։ Ծնողները Կալիֆոռնիայի բնակիչներ են, հայրը՝ հաշվապահ, մայրը՝ հոլիվուդյան դերասանուհի։

Լարին կարիերան սկսել է ալմա-մատերի պատերի տակ պլակատներ վաճառելով, իսկ 1978 թ. բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։

1979 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և հիմնել պատկերասրահ Սոհոյում։ Այդ ժամանակ էլ ծանոթանում է Լեո Կաստելիի հետ, որին հետագայում անվանել է իր ուսուցիչը։

lari gagosyan

1982 թվականին, իր առաջին հաջողությունից հետո, Կաստելին օգնեց Լարի Գագոսյանին բացել պատկերասրահ Արևմտյան 23-րդ փողոցում և սկսեց համագործակցել Conde Nast հրատարակչության սեփականատիրոջ հետ:

Լարի Գագոսյանն իր կարիերայում արագ զարգացել է որպես արվեստի դիլեր, համադրող և պատկերասրահի սեփականատեր: Նրա պատկերասրահներում ցուցադրվել են Իվ Քլայնի, Էնդի Ուորհոլի, Ջեքսոն Պոլլոկի, Ռիչարդ Սերայի, Պաբլո Պիկասոյի, Վանեսա Բիկրոֆթի, Տակաշի Մուրակամիի աշխատանքները։

Ի դեպ, օրերս Գարին աճուրդի ժամանակ դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի դիմանկարի համար վճարել է 195 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում գեղեցկուհու դիմանկարը դարձել է 20-րդ դարի նկարչի երբևէ վաճառված ամենաթանկ գործը: