Մատենադարանի առաջ խոյացող հուշարձանների անհայտ հեղինակը․ ո՞ւմ որդին է նա

Հայաստանում բոլորն էլ տեսել են Մատենադարանի առջև խոյացող Մաշտոց-Կորյուն հուշարձանը. դա կարծես Մատենադարանի խորհրդանիշն է: դարձել։ Կամ էլ Մխիթար Գոշը, Ալեքսանդր Սպենդիարյանը` Օպերայի դիմաց, Թումանյանի դիմաքանդակը՝ իր տուն-թանգարանի մուտքին, Դսեղում կանգնեցված Թումանյանի հուշարձանը, Չարենցի կիսանդրին… Դրանք ազգային, ժողովրդական արժեքներ են: Այս հոդվածը նվիրվում է այդ հուշարձաններն ու դիմաքնդակները ստեղծողին։

Ղուկաս Չուբարյան՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր: Արժեքավոր մոնումենտալ քանդակներ, դիմաքանդակներ ստեղծած արվեստագետի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում, Ռուսական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, ՌԴ ցուցահանդեսային ֆոնդում և մասնավոր հավաքածուներում: Նա իսկական դասական է:

Ծնվել է 1923 թ. Երևանում և մինչև կյանքի վերջը՝ 2009 թ., ապրել Նալբանդյան փողոցում գտնվող այն տանը, որը 1921 թ. կառուցել էր հայրը՝ նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանը: Անի Գասպարյանի հոդվածից։