Ըմբոստ գրողը, ում համար թուրք կառավարությունը մահվան վճիռ էր արձակել

Հայ մեծանուն գրող Վրթանես Փափազյանի համար ժամանակին թուրք կառավարությունը մահվան վճիռ էր արձակել: Նրանք բոլորը Փափազյանին համարում էին ընմոբոստ գրող։ Այս ամենով հանդերձ՝ նա վայր չէր դնելու իր բեղմնավոր գրիչը եւ իր տեղն էր ապահովելու հայ դասականների շարքում:

1864-ին հայոց դրախտային Վան քաղաքում հայտնի մանկավարժ, եկեղեցական գործիչ Մեսրոպ Փափազյանի ընտանիքում է ծնվել անհանգիստ այս մտավորականը, որի այսուայնտեղ հայտնվելն սկսվելու էր դեռ վաղ հասակից։

Նախնական կրթությունն ստանում է հայաշեն Ագուլիսում, ապա սովորում Թավրիզի Արամյան դպրոցում, հետո հասնում Էջմիածնի Գեւորգյան ճեմարան եւ ավարտում Ժնեւի համալսարանի գրականության եւ հասարակական գիտությունների բաժինը: Վրթանեսը 14 լեզու գիտեր, որն էլ նրան դարձնում էր յուրահատուկ։ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ հոդվածից։