«Տատս պապիս ասել էր, որ Թամանյանին դիմի տան ճարտարապետության համար, բայց պապս բարկացել էր»․ հայտնի քանդակագործի կյանքի պատմությունը

Ձեզ ենք ներկայացնում Ղուկաս Չուբարյանի կյանքից հետաքրքիր մանրամասներ։ Նա Հայաստանի ժողովրդական նկարիչ է, ով նաև հայտնի քանդակների ու դիմաքանդակների հեղինակ է։

«Քաղաքում մի բուռ ինտելիգենցիա էր, բոլորն իրար ճանաչում էին, մտերիմ էին: Տատս պապիս ասել էր, որ Թամանյանին դիմի առանձնատան ճարտարապետության համար, սակայն պապս բարկացել էր՝ ասելով, որ այդ մարդը զբաղված է, ժամանակ չունի: Թամանյանի խորհրդով դիմել էին երիտասարդ ճարտարապետ Մարկ Գրիգորյանին, որն էլ նախագծել էր շենքը: Դա նրա առաջին նախագիծն էր»,- պատմում է Ղուկաս Չուբարյանի դուստրը՝ նկարչուհի Անուշ Չուբարյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին նրանց տուն են այցելել պապի ընկերները՝ Թամանյանը, Սարյանը, Աճառյանը և ուիշ մեծեր, ու իր հոր` Ղուկասի ողջ գաղափարական դաստիարակությունն անցել է այդ միջավայրում: Իսկ երբ արդեն Ղուկասն էլ անվանի քանդակագործ էր, այդ տանն էին հավաքվում նրա ժամանակների հայտնիները: Անի Գասպարյանի հոդվածից։