Մի տոհմի պատմություն․ ո՞վ հայտնաբերեց Եղեգնաձորին հարող աղի հանքերը

Ձեզ ենք ներկայացնում Ջանփոլադյանների տոհմի առաջացման պատմությունը։ 19-րդ դարի սկիզբին Հայաստանում՝ Եղեգնաձորի սարերում, ապրում էին աշխատասեր, ժրաջան և ուշիմ գյուղացիներ ու անասնապահներ` ապագա Ջանփոլադյանները: Նրանցից մեկի` Մանուկի շնորհիվ հայտնաբերվեց Նախիջևանի` Եղեգնաձորին հարող աղի հանքերը:

Շուտով Նախիջևանի բոլոր աղի հանքերը շահագործելու արտոնագիր է ստացվում, եւ դա մեծ շահույթ է բերում Մանուկին: Նրա որդին` Բաբայը ընդարձակում է հոր գործը: Նա չորս զավակ է ունենում, նրա երեք ավագ որդիներն աշխատում էին հոր ձեռնարկություններում, իսկ Միքայելը գեոդեզիա էր ուսումնասիրում:

Հետաքրքիր է, որ Բաբայի որդիների միջև ժառանգությունը բաժանվում է այն ժամանակվա օրենքներով. ժառանգության մեծ մասը պատկանում էր ավագ որդիներին: Միքայելը կրտսեր որդին էր, հետեւաբար նրա բաժինն ամենափոքրն էր: Իսկ եթե դրան ավելացնենք նաև ընտանիքի` նրա ուսման վրա ծախսված գումարները, պարզվում է, որ նրա բաժինն ամբողջովին վճարվել է:

Բաբայը երկու ավագ որդիների հետ մեկնում է Թիֆլիս` այնտեղի գործերը կարգավորելու: Միքայելին թողնում են` Նախիջեւանի աղի հանքերի գործերով զբաղվելու: 1906թ. Միքայել Ջանփոլադյանն ամուսնանում է Երանյակ Տեր-Պողոսյանի հետ: Ու այստեղից էլ սկիզ է առնում մի ամբողջ տոհմի պատմություն։ ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻ հոդվածից։