«Վարպետների դպրոց»-ում կրթություն ստացած հայ հանճարը․ ինչպե՞ս նա հասավ Վիեննա

Հայ քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 4-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում: Արայի հորեղբայրը` Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով` գրագրությամբ, գծագրությամբ, անգամ` էլեկտրիկ: Պատերազմից հետո սովորում է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում, որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ։

Ապա կրթությունը շարունակել է Վիենայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում։ Դիմաքանդակներով մասնակցել է տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը նա գերազանց ավարտում է երկու տարում: Հետո տեղափոխվում է Վիենա և ընդունվում «Վարպետների դպրոց»: Այսպես ձևավորվում է հայ քանդակագործի կյանքի ուղին։