«Հիմա կյանքը ավելի քաղցր է դարձել, երբեք չեմ մտածել, որ ինձ հետ նման բան կպատահի»,- 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Արամի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արամը կռվել է Ջրականում, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին ծանր վիրավորումներ է ստացել անօդաչուի և հրետանու հարվածներից։ Կորցրել է ոտքերը, ծնկից ներքև այժմ պրոթեզներ է կրում։ 11 վիրահատություն է տարել, բայց դեռ էլի կվիրահատվի, մարմնում դեռ հարյուրավոր բեկորներ կան։

Այդուհանդերձ, Արամը ակտիվ սպորտով է զբաղվում՝ լող, բասկետբոլ։ Նաև մեքենա է վարում, ինչպես վիրավորվելուց առաջ։ Զբաղվում է ոսկու դիզայնով։ Սիրած աղջիկ ունի, առաջիկայում կնշանադրվեն։

«Այժմ ավելի շատ եմ ուզում կյանքից քաղել: Հիմա կյանքը ավելի քաղցր է դարձել, երբեք չեմ մտածել, որ ինձ հետ նման բան կպատահի»,- ասում է Արամը:

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center