ՎԱՐՊԵՏ, ում շնորհիվ աշխարհը ճանաչեց ՀԱՅԵՐԻՆ․ կատարյալ էր նրա յուրաքանչյուր բեմականացում

Պարուսույց, ազգային պարերի վարպետ Սուրեն Գյանջումյանի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա դրեց հայկական ազգային պարերի հիմքն ու դարձավ մեր մշակույթի պահպանման հիմնասյուներից մեկը։

Սուրենին լայն ճանաչում ու ժողովրդականություն էր բերելու համաշխարհային ու միջազգային փառատոների բազմակի դափնեկիր՝ իր ստեղծած և ղեկավարած «Կանազ» ժողովրդական պարի համույթը, որը մասնակցելու էր հանրապետական մրցույթին, հաղթելու և ելույթ էր ունենալու Մոսկվայի համագումարների պալատի բացման շքեղ համերգում:

Մեծ համբավ ունեցող այս համույթը հայկական պարերի հմայքը տարել է աշխարհի քառասունից ավելի երկրներ, մրցույթներից վերադարձել ոսկե մեդալներով, գրան պրիներով, փառք ու պատվով: Հենց Գյանջումյանի շնորհիվ է, որ աշխարհը ճանաչեց հայակական մշակութային արժեքները, բազմադարյան պատմություն ունեցող խրոխտ ու առնական պարային շարժումները։ Հակոբ Սրապյանի հոդվածից։