Անվանի ՀԱՅՈՐԴԻ, ով ձևավորել է շուրջ 300 գիրք. հենց ՆԱ է «Քաջ Նազարի», «Պույ-պույ մուկիկի», ինչպես նաև Պ.Սևակի «Եղիցի լույս» գրքերի ձևավորումների ՀԵՂԻՆԱԿԸ

Գեղանկարիչ Սուրեն Ստեփանյանը ծնվել է 1915 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի):

1937թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1938թ.` Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարանը:

1940-43թթ դասավանդել է Լենինականի Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1943-45թթ որպես ձեավորող նկարիչ աշխատել է Լենինականի Ն.Կրուպսկայայի անվան, 1945-46թթ` Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոններում:

Ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում: Ձևավորել և նկարազարդել է մոտ 300 գիրք, աշխատակցել տարբեր պարբերականների: Նկարչին բնորոշ են ստեղծագործական վառ երևակայությունն ու գեղարվեստական հնարքների բազմազանությունը:

Լավագույն գործերից են` «Հին Լենինական» (1958թ.), «Իմ հեքիաթը» (1959թ.), «Դրսում ձմեռ Է» (1964թ.) գեղանկարները, «Երգ» (1969թ.), «Սեդա» (1970թ., երկուսն էլ` փայտ) քանդակները, «Նկարիչ Ռաֆայել Շիշմանյանի դիմանկարը» (1960թ.), «Աշուն» (1975թ.) գրաֆիկական թերթերը, Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1948-50թթ), «Պույ-պույ մուկիկը» (1974թ.), Պ.Սևակի «Եղիցի լույս» (1969թ.) գրքային ձևավորումները, «Ինքնանկար» (1959թ.), «Չիկ Տամատյան» (1960թ.), «Սուրեն Չիլինգարյան» (1960թ.) ընկերական շարժերը, Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» բեմանկարները (1963թ., Երևանի Գ.Սունդուկյանի անվան և Մոսկվայի Ս.Երմոլովայի անվան թատրոններում):

1943թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է 1977 թվականին Երևանում: