Մահից հետո նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ․ գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողի մասին է խոսքը

Խոսքը Պետրոս Դուրյանի մասին է։ Ահա թե ինչպես են վարվել հարազատները։

1872 թվականին, 21 տարին դեռ չբոլորած, վախճանվեց բանաստեղծ Պետրոս Դուրյանը: Այդ անսպասելի ու ծանր կորստի պահին նրա ընկերները հանկարծ հիշեցին, որ տաղանդավոր երիտասարդը նույնիսկ լուսանկար չուներ: Շտապ կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգայանին, որ գոնե մահվան մահճում Դուրյանի դիմանկարը վրձներ: Բայց մահն այնպես էր աղավաղել Դուրյանի դեմքը, որ նկարիչը հրաժարվեց այդ փորձից: (Ավելի ուշ հիշողությամբ, հարազատների նմանությունը օգտագործելով պիտի ստեղծվեր պայմանական մի կերպար, որ Պետրոս Դուրյանի դիմանկարն էր համարվելու երկար տարիներ): Նրա մարմինը հողին հանձնեցին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը: Այսպես անցավ 85 տարի: