ԲՐԱՎՈ մեր ՀԱՅ մարզիկին. Համբարձում Հակոբյանը 5-0 հաշվով ՀԱՂԹԱԿԱՆ մենամարտ է տարել մրցակցի հանդեպ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել:

Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում.

«Համբարձումը կամային բարձր որակներ և ֆանտաստիկ տրամադրվածություն դրսևորեց: Մրցակիցը բարձրահասակ էր, պետք էր ներքևից աշխատել, բայց առաջին ռաունդում այդպես չարեց ու պարտվեց 2-3 հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն կիրառեց շատ գրագետ մարտավարություն, իսկ երրորդ ռաունդում աշխատեց ֆիզիկական պատրաստվածությունը: Իրեն շատ լավ էր զգում, իսկ մոլդովացին հոգնել էր: Կարևորը՝ պատրաստ է և նպատակամղված է»: