Նա եղել է Հայաստանի ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ հիմնադիրը. մեծանուն արձակագիր, ով ամբողջ կյանքում պայքարեց հանուն սփյուռքաՀԱՅԵՐԻ ազգապահպանման

Արձակագիր Գևորգ Աճեմյանը ծնվել է 1932 թվականին Սիրիայի Մումբուջ քաղաքում:

Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում: 1948թ. ավարտել է տեղի «Ալեպպո» քոլեջը, 1958թ.՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը: Համալսարանն ավարտելուց հետո զբաղվել է մանկավարժական աշխատանքով, որպես հայերենի և անգլերենի ուսուցիչ աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ:

Նրա ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման: Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ:

Լույս է ընծայել «Անկարելի պատմութիւն» (1956թ.), «Օրերէն ետք» (1958թ.), «Անորոշութեամբ եւ մասամբ նորեն» (1959թ.), «Անապահովութեան փողոցներ» (1964թ.), «Պիտի չարչարեմ բառերը» (1967թ.), «Ակամայ ծաղրածուն և այլ դերասաններ» (1968թ.), «Հաւերժական ճանապարհ» (1975թ.), «Հարդագողի ժառանգորդները» (1983թ.) պատմվածքների, վեպերի ժողովածուները, «Սիմֆոնիա` աններդաշնակության մեջ» (1962թ., անգլերեն) վեպը:

Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական-քննադատական փորձեր» (1962-82թթ) ժողովածուում: Եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրը:

Մահացել է 1998 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: