ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ կոմպոզիտոր, ով տաղանդավոր ՀՈՐ արժանի զավակն է. ՆԱ ամբողջ աշխարհում բարձր է պահում ՀԱՅԵՐԻՍ անունը

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը ծնվել է 1947թ. մայիսի 23-ին Երևանում: Կոմպոզիտոր Արամ Սաթունցի որդին է:

1961թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում:

1969թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը: 1970թ-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1973-80թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում` որպես երաժշտական խմբագիր, 1980-86թթ` Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ:

Նազենի Հովհաննիսյանի հետ

1981-84թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1990-94թթ եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-97թթ` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը:

Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում` ՀՀ կոմերիտմիության Պետական մրցանակ (1981թ.), «Առաջին սիրո հեքիաթն իմ» (1976թ.), «Արդյոք հիշում ես» (1985թ.), «Հուսո աղոթք» (1991թ.) երգերը` «Լավագույն երգ»: Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար:

Կարեն Դուրգարյանի հետ

Թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ:

2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2013թ. ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ: