«Մի հարց եմ մենակ տալիս՝ մարմնի ո՞ր հատվածը չկա։ Հիշողություններս ամբողջ կյանքում ինձ հանգիստ չեն տալու». ՀԵՐՈՍ ՄԽԻԹԱՐԻ ՄԱՅՐԻԿԻ գրառումը

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրում է.

29.09.2020թ Գիշերը թեժ մարտեր էր ընթացել Հադրութի դիրքերում, տանկային գրոհ էր, իսկ վերևից երկաթե կարկուտ էր։ Մխիթարս ուրիշ դիրքում էր, հայրը մեկ ուրիշ, ուշանում էր սպասված հանդիպումը, Որդիս հորն էր սպասում, հայրը Որդուն։

Ամուսինս նորակոչիկների մի վաշտի հետ էր կառանտինի տղերքի էտպես էին ասում,նրանց հետ էր հրամանատարը՝ հետո արդեն Արցախի հերոս Դավիթ Ղազարյանը։ Տղաները ամբողջ գիշեր կռվել էին, հոգնած էին։ Ամուսինս միշտ հիշում է տղերքին «ոնց էին կռվում 18 տարեկանները, նրանք անգամ մեզ էին ուղղորդում»։

Լույսը բացվել էր, դադար էր։ Հրամանատար Դավիթին ամուսինս խնդրում է, քանի դադար է իրեն տանի Մխիթարիս մոտ։ Մտնում է բլինդաժ, որ իրերը վերձնի և դուրս գա և հենց էդ պահին աթս կամիկաձեն ուղիղ ներս է մտնում բլինդաժ և տրաքում։ Այդ նույն պահին էլ կողքի խրամատում կյանքն է զոհում Դավիթ Ղազարյանը։

Ամուսինս շատ լուրջ վիրավորումներով տեղափոխվեց Հադրութի հիվանդանոց, հետո Ստեփանակերտ, հետո արդեն Երևան։ Հիշում եմ ցերեկը ժ 2-3ը կլիներ, զանգում է ամուսինս «ես հետ եմ գալիս, ոնց հետ ես գալիս, բա երեխես, ես վիրավորներ եմ բերում» զարմսնում եմ, սակայն տագնապ է ներսս, ինձ թվաց խափում է, Միխս է երևի վիրավոր ինձ չի ասում և ես կորցնում եմ գիտակցությունս, երանի թե Միխս վիրավոր լիներ, ուշքի գալուց հետո արդեն ասում են, որ ամուսինս է վիրավորվել, բերում են Երևան։

Մի հարց եմ մենակ տալիս «մարմնի որ հատվածը չկա»։ Հիշողություններս ամբողջ կյանքում ինձ հանգիստ չեն տալու։ Չհանդիպեցին հայր և որդի այդպես էլ, մեկը մյուսից կարոտ մնացին։ Միխս անհանգիստ էր, զգում էր ինչ որ բան էն չի, զանգում էր և հորից էր հարցնում, իսկ մենք տենց էլ չասեցինք,որ հայրը վիրավոր էր, խափեցինք թե Բերձորի պոստից չեն թողել անցնի։ Դաժան դաժան հիշողություններ,որ ինձ հանգիստ չի տալիս և չի տալու երբեք։ Ախ իմ թանկ բալա։