«Նա քաջաբար մարտնչեց հակառակորդի դեմ` ոչնչացնելով թշնամու երկու տանկ և հասցնելով բազմաթիվ մարդկային կորուստներ». ՀԵՐՈՍ ՏԻԳՐԱՆԸ ընդամենը 104 օրից գալու էր տուն

Տիգրան Աշոտի Սիմոնյանը ծնվել է 2000 թվականին Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղում:

Բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 14- ին, ծառայել է Խոջալուում։ Ծառայության ավարտին մնացել էր 104 օր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։

This image has an empty alt attribute; its file name is OIP-4.jpg

Տիգրանը տանկիստ էր: Նա պատերազմի երրորդ օրը հերոսաբար զոհվել է ու մարտնչել է մինչև վերջին շունչը։

Հերոսը մարտի դաշտում ցուցաբերել է բարձր պրոֆեսիոնալիզմ` ոչնչացնելով հակառակորդի երկուական տանկ և մարդկային կորուստ։

No photo description available.

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2֊րդ աստիճանի շքանշանով։
Հերոսը մարտի դաշտում կյանքը զոհեց հանուն Հայաստանի խաղաղ ապագայի։

Փառք ու պատիվ քեզ, Հերո՛ս: