Անկրկինելի հռետորն, ով սպասված հյուր էր գրողների միությունում

Սարսափներով ու կորուստներով առանձնացող 1937-ի գարնանը, Լոռու չքնաղ անկյուններից մեկում՝ Ահնիձորում է ծնվել արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Մաթեւոսյանը։ Նա իր պատկառելի ներդրումն և արժանավոր տեղն ունի մեր գրական ու հրապարակախոսական կյանքում։ Նա սար ու ձորի երգիչ էր, Թումանյանի արժանի հետնորդը։

Հռչակավոր եղբոր նման նա էլ հայոց լեզվի ջերմեռանդ պաշտպան էր ու իր գործերում, ելույթներում միշտ լույս էր «նետում» գրական աշխարհում եւ մայրենիի շուրջը առկա քաոսի վրա։ Նրա բեղուն գրչի հետքերը, որպես սրբացած մասունքներ, մնում են «Ոզնի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» թերթերում։

Սպասված հյուր էր շատ ուրիշ խմբագրություններում, գրողների միությունում, կրթամշակութային տարբեր օջախներում։ Անկրկնելի հռետոր էր, հմուտ վերլուծաբան, իսկական զրուցակից։ Խոսելու հետ նաեւ լսելու արվեստին էր տիրապետում։ Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆԻ հոդվածից։